Մատչելիության հղումներ

Երկամսյա կալանք փոխգնդապետ Սամվելյանի նկատմամբ


Անցած կիրակի «Հարսնաքար» ռեստորանային համալիր մուտք գործած ու այն պայթեցնելու սպառնալիքներ հնչեցրած փոխգնդապետ Վարդան Սամվելյանը երկամսյա կալանքի է ենթարկվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նա հայտնեց, որ փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Նախաքննությունը շարունակվում է:

Փոխգնդապետ Վարդան Սամվելյանը Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարի տեղակալն է։


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG