Մատչելիության հղումներ

Հուլիսի 6-ին Կոսովո կմեկնեն 35 հայ խաղաղապահներ


Հուլիսի 6-ին Կոսովո կմեկնի հայ խաղաղապահների 35 հոգուց բաղկացած ստորաբաժանումը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հայ խաղաղապահները տեղակայվելու են Ուրոշեւաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ-ի «Բոնդսթիլ» ռազմակայանում եւ վեցամսյա ռոտացիոն հիմունքներով խաղապահ առաքելություն կիրականացնեն «Արեւելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում:

Հայ խաղաղապահները պատասխանատու կլինեն պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության ապահովման, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար:

2004 թվականից Կոսովոյի առաքելությանը մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանումը այս տարվա փետրվարին ժամանակավորապես դուրս էր բերվել Կոսովոյից` առաքելությանը մասնակցող ուժերի կրճատման պատճառով: «Արեւելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում հայ խաղապահների առաքելության վերսկսման վերաբերյալ ամերիկյան կողմի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG