Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդի նախագահը ժամանել է Երեւան


Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը երեկ ուշ երեկոյան ժամանել է Երեւան:

Այցի ընթացքում Ռոմպոյը հանդիպումներ է ունենալու Հայաստանի ղեկավարության հետ` նրան ընդունելու է նախագահ Սերժ Սարգսյանը, նախատեսված են հանդիպումներ նաեւ Ազգային ժողովում:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվելու են Հայաստանի ու Եվրոպական միության հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր։

Այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հերման վան Ռոմպոյը իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG