Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը հուլիսի 10-ից այցելելու են տարածաշրջան:

Համանախագահների այցը մեկնարկելու է Բաքվից, այնուհետեւ նրանք մեկնելու են Լեռնային Ղարաբաղ եւ Երեւան, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը APA գործակալությանը հայտնել է, որ այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եւ արտգործնախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են փարիզյան բանակցությունների արդյունքները, հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակն ու կարգավորման հեռանկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG