Մատչելիության հղումներ

Երվանդ Քոչարի տարածանկարը արժանացել է հեղինակավոր մրցանակի


«Սասունցի Դավիթ» արձանը, որի ստեղծման պատմությանն է նվիրված լինելու Երվանդ Քոչարին նվիրված լիամետրաժ ֆիլմը:
«Սասունցի Դավիթ» արձանը, որի ստեղծման պատմությանն է նվիրված լինելու Երվանդ Քոչարին նվիրված լիամետրաժ ֆիլմը:
Աշխարհահռչակ հայ քանդակագործ ու նկարիչ Երվանդ Քոչարի որդին` Ռուբեն Քոչարը նկարահանել է «Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը» ֆիլմը:

Այն ցուցադրվելու է այս տարվա «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում` հուլիսի 12-ին:

Ֆիլմի ստեղծման շարժառիթն այն է եղել, որ Երվանդ Քոչարի առաջին տարածանկարը (1927թ.) այս տարի արժանացել է բարձր վարկանիշ ունեցող «Արտ Մոնակո Էքսպո 2012» ցուցահանդեսի գլխավոր մրցանակին:

Այս ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ` «Բարձր արվեստ» կենտրոնի հիմնադիր տնօրեն Սարգիս Գրիգորյանի ջանքերով, ով ներկայացրել է Քոչարի, Այվազովսկու, Սարյանի, Թութունջյանի, Փարաջանովի աշխատանքները: Ցուցահանդեսի շրջանակներում այս աշխատանքները, ի թիվս համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչների ավելի քան 4000 աշխատանքների, ցուցադրվել են աշխարհի շուրջ 100 պատկերասրահներում:

«Ես աշխատել եմ շատ հակիրճ անել: Հնարավորին չափ կարճ փորձել եմ բացատրել ինչի մասին է խոսքը», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ռուբեն Քոչարը:

Տարածանկարչական արվեստով Երվանդ Քոչարը սկսել է զբաղվել դեռ անցյալ դարի 20-ականներին: 1935 թվականին այս ուղղության նվիրյալները հռչակեցին իրենց մանիֆեստը:

«Այդ մանիֆեստի մեջ տեսնում ենք նաեւ Քոչարի անունը: Եվ տեսնում ենք, թե ինչպես է գնահատվում Քոչարի ստեղծածը», - նշեց Ռուբեն Քոչարը:

Ռուբեն Քոչարը տեղեկացրեց նաեւ, որ պատրաստվում են լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ նկարահանել Երվանդ Քոչարի մասին: Ֆիլմի սցենարը գրել է Ռուբեն Հովսեփյանը:

«Ֆիլմը պետք է նվիրված լինի «Սասունցի Դավիթ» արձանի ստեղծմանը», - ասաց քանդակագործի որդին` շարունակելով. - «Որովհետեւ այդ արձանը մի ամբողջ պատմություն է, մի ամբողջ սերունդ է տարել: Որովհետեւ այն 39 թվին առաջին անգամ բարձրացավ ինչպես ասում են բեմ, հետո իջավ` այն ժամանակվա թեթեւ ձեռքերով: Հետո 59 թվականին նորից վերականգնվեց: Ամբողջ այդ քսան տարիները պայքար էր… Արձանի ֆոնի վրա մենք տեսնելու ենք ամբողջ ժամանակաշրջանը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG