Մատչելիության հղումներ

ԵՄ-ն խրախուսում է ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում


Հայաստանը Արեւելյան գործընկերության երկրներից առաջինն է, որ այցելելու է Հերման վան Ռոմպոյը: Այդ հանգամանքն է ընդգծել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահի առաջիկա այցին տարածաշրջան։

Հրիսթեայի խոսքով` Եվրոպական խորհրդի նախագահի այցը նշանակում է, որ Եվրամիությունը բարձր է գնահատում եւ խրախուսում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները եւ ողջունում է այդ ուղղությամբ երկրի առաջընթացը, փոխանցում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հովիկ Աբրահամյանը փաստել է, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է Հայաստան - Եվրամիություն գործակցությունը` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Ազգային ժողովի նախագահը հավաստել է Հայաստանը եվրոպական ընտանիքում, ժողովրդավարական երկրների շարքում տեսնելու` երկրի իշխանությունների քաղաքական կամքն ու ցանկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG