Մատչելիության հղումներ

Սիրիացի 85 զինվորականներ փախել են Թուրքիա


Մոտ 300 սիրիացիներ, այդ թվում` 85 զինվորականներ, հատել են Սիրիայի սահմանը` անցնելով Թուրքիա։ Այդ մասին հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Սիրիացի ակտիվիստների վկայությամբ` դասալիքները, որոնց մի մասը հրետանային զորքերի զինծառայողներ են, Թուրքիա են փախել սիրիական Հոմս քաղաքից։

Որոշ տվյալներով` Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների թիվը արդեն գերազանցում է 35 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG