Մատչելիության հղումներ

Գրագողության մեջ մեղադրվող Ռումինիայի վարչապետը հրաժարական չի տա


Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հրաժարական չի տա` թեեւ Կոչումների եւ դիպլոմների հավաստագրման Ռումինիայի ազգային խորհուրդը հիմնավորված է համարել բրիտանական Nature հեղինակավոր ամսագրի ներկայացրած մեղադրանքը:

Խորհրդի անդամները հայտարարել են, որ Պոնտայի դոկտորական ատենագրության 400 էջերից 85-ը «փոխառված» են այլ մասնագետների աշխատություններից` առանց համապատասխան հղումների:

Վիկտոր Պոնտայի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ վարչապետը «քաղաքական դրդապատճառներ» է տեսնում որոշման հիմքում, որը «ընդունվել է նախագահ Թրայան Բեսեսկույի մերձավոր շրջապատի պատվերով»:

Ավելի վաղ, հիշեցնենք, 39-ամյա վարչապետը հայտարարել էր, թե գրագողության մեղադրանքի հաստատման դեպքում հրաժարական կտա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG