Մատչելիության հղումներ

Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է


Այսօր լրացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 58-րդ տարեդարձը:

Այդ կապակցությամբ ուղերձներ են հղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ձեր առաջնորդությամբ, Ձեր կատարած նպատակային ու վճռական քայլերի շնորհիվ մեր երկիրը ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառներում շարունակում է արձանագրել տեսանելի առաջընթաց եւ, որ ամենակարեւորն է, ամուր հիմք է ստեղծվել հանրապետության կայուն զարգացման համար», - ասված է Հովիկ Աբրահամյանի ուղերձում: - «Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, աշխատանքային եռանդ, ուժ ու կորով` ի շահ Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի բարեկեցության եւ մեր ազգային իղձերի իրականացման»:

«Թող այն անկոտրում եռանդը, որ ներդնում եք հանուն Հայոց պետականության կայացման ու Հայաստանի առաջընթացի՝ միշտ բերի իր ցանկալի արդյունքները», - Սերժ Սարգսյանի մաղթել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG