Մատչելիության հղումներ

Իրանի դեսպանը հավատարմագրերը հանձնեց Հայաստանի նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ռեիսին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա առավելագույն ջանքեր կներդնի` ավելի ամրապնդելու հայ - իրանական բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում խորացնելու բազմաբնույթ համագործակցությունը:

Դեսպանը նշել է, որ Իրանը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը, եւ վստահեցրել, որ հնարավորինս կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ կապերի սերտացմանը:

Հայաստանի նախագահ եւ Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային փոխգործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG