Նախօրեին Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուրբաթ օրը ընդունել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը Սահակյանին տեղեկացրել է հունիսի 18-ին Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին:
Ղարաբաղի նախագահը եւ Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից զրույց են ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ:
«Վերջին շրջանում Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից կազմակերպած սադրանքների լույսի ներքո զրուցակիցները քննարկեցին միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման ուղղությամբ եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին` Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. - «Արցախի ղեկավարության հետ մշտական խորհրդատվություններ են անցկացնում նաեւ եռանախագահները: Շուտով, մոտ տասը օրից համանախագահները նորից լինելու են տարածաշրջանում, այդ նպատակով այցելելու են Ստեփանակերտ»:
«Ես կցանկանայի եւս մեկ անգամ շեշտել, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում: Հիշեցնեմ նաեւ, որ Կազանում մեկ տարի առաջ տեղի ունեցած գագաթաժողովից առաջ, մենք արդեն հնչեցրել էինք. Հիմնարար սկզբունքները չեն կարող համարվել վերջնականապես համաձայնեցված առանց Լեռնային Ղարաբաղի հավանության: Իսկ Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո, խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։
Հինգշաբթի օրը Նալբանդյանը հյուրընկալվել է Ղարաբաղի խորհրդարանում ու հանդիպել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ղարաբաղի խորհրդարանի միջազգային գործունեությանը, Ղուլյանի` վերջերս Լոնդոն կատարած այցելության արդյունքներին: Մտքեր են փոխանակվել հուլիսի 19-ին Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների, միջազգային դիտորդների մասնակցության վերաբերյալ:
Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այցելել է նաեւ Ղարաբաղի արտգործնախարարություն, ուր հանդիպել է նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանին եւ նախարարության աշխատակազմին, որոնց հետ մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների, ինչպես նաեւ դիվանագետների վերապատրաստման շուրջ: