Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտ. «Ասադի ազդեցությունը Սիրիայում նվազում է»


Միացյալ Նահանգների Պետդեպարտամենի ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիայում բռնության ավելացումը խոսում է այդ երկրի նախագահ Բաշար Ասադի ազդեցության նվազման մասին:

«Այս երկրի նախագահը, կիրառելով բռնություն, ինքն է իր իշխանության կորստի համար իրավիճակ ստեղծում», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը:

«Վաշինգտոնը դատապարտում է ցանկացած բռնություն` անկախ նրանից, թե ով է այն իրականացնում», - ընդգծել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:

Բաշար Ասադը, իր հերթին, իրանական հեռուստատեսությանը հայտարարել է, որ բացառում է ցանկացած արտաքին միջամտություն Սիրիայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Նա ասել է, որ իր կառավարությունը պատերազմում է ահաբեկիչների դեմ եւ պարտավոր է նրանց վերացնել, որպեսզի պաշտպանի իր ժողովրդին:

Օրեր առաջ Սիրիայի նախագահը պատերազմ էր անվանել արյունալի բախումները կառավարական ու ընդդիմադիր ուժերի միջեւ:

Հունիսի 30-ին Ժնեւում միջազգային հանդիպում կանցկացվի ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի նախաձեռնությամբ: ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը հանդես կգա Սիրիայում անցումային կառավարություն ստեղծելու առաջարկով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG