Մատչելիության հղումներ

Առցանց վճարումներ ու առեւտուր Հայաստանում. Idram եւ ArCa համակարգեր


Այսօր Հայաստանում Idram էլեկտրոնային վճարման համակարգից օգտվում է 4-5 հազար ակտիվ հաճախորդ, թեեւ կայքում գրանցվածները կազմում են 40-50 հազար: Իսկ հայկական բանկային ArCa վճարման համակարգից օգտվողների թիվը մոտ 438 հազար է:

Idram էլեկտրոնային փող է: Մեր գրպանում կամ բանկային հաշիվներում ունեցած դրամը կարելի է վերածել էլեկտրոնայինի, որից հետո հնարավոր կլինի վճարումներ եւ խաղադրույքներ կատարել օն լայն՝ առցանց:

«Գրանցվում եք կայքում եւ ձեռք բերում վիրտուալ հաշիվ, որտեղ մտնում եւ տեսնում եք ձեր վճարումների պատմությունը, հաշվի բալանսը: Այդ վիրտուալ հաշիվը օգտագործելու համար հաճախորդը այն պետք է լիցքավորի, որի եղանակները շատ տարբեր են՝ փողոցներում դրված ինքնասպասարկման տերմինալներ, դրամական փոխանցման համակագեր, փոխանցումներ բանկային հաշիվներից եւ այլն» , - հայտնում է ընկերության տնօրենի խորհրդական Գեւորգ Պողոսյանը:

Idram էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն Կենտրոնական բանկից ստացել է այս տարի, եւ համակարգի այսօրվա դրմաշրջանառության մեծ մասը կազմում են կոմունալ վճարումները, քանի որ հայկական խանութներից շատ քչերն են տրամադրում առցանց գնումներ կատարելու հնարավորություն:

Idram համակարգը նման է ռուսական Яндекс деньги եւ ամերիկյան PayPal համակարգերին, քանի որ նշված երկուսի պես ինտերնետային հաշիվ եւ վճարման համակարգ է: Բայց եթե PayPal հաշիվ ունենալու համար անհրաժեշտ է բանկային հաշիվ, ապա Իդամ հաշիվ կարելի է ունենալ առանց դրա:

ArCa քարտերի շրջանառությունը Հայաստանում


Միջազգային քարտերից հայկական բանկերը առաջարկում են հիմնականում Master, Visa քարտեր, բայց կա նաեւ սրանց տեղական տարբերակը՝ ArCa-ն (Armenian Card` հայկական քարտ): Այս քարտով կարելի է վճարել Հայաստանի խանութներում, սրճարաններում ու շատ այլ վայրերում: Նաեւ հնարավոր է ArCa եւ Հայաստանի բանկերից ստացած միջազգային քարտերը գրանցել կայքում՝ հնարավորություն ստանալով կատարել առցանց վճարումներ ու գնումներ հայկական առցանց խանութներում:

Armenian Card ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմեն Սաֆարյանը մեզ հայտնեց, որ իրենց ընկերությունը անկախ վճարային համակարգ լինելուց բացի նաեւ Master վճարային համակարգի ներկայացուցիչն է Հայաստանում:

Ընկերության՝ մեզ տրամադրած տվյալների համաձայն Հայաստանում այսօր գործում է մոտ 859 հազար բանկային վճարման միջազգային եւ ArCa համակարգի մաս կազմող քարտ, որից ArCa քարտերը 438 հազար են, Visa-n` 226 հազար, իսկ Master քարտերը՝ 196 հազար: Այս քարտերից 19 հազարը գրանցվել է կայքում ու կատարում է կոմունալ եւ այլ վճարումներ հայաստանյան վիրտուալ աշխարհում:

Մեր հարցին, թե հաճախորդների ինչին է պետք ArCa քարտ, երբ կարելի ձեռք բերել նույն գործառույթներն իրականացնող միջազգային քարտ, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ հավանաբար պատճառը առեւտրային բանկերն են, որոնք հաճախորդներին շահագրգռված են վաճառել հենց ArCa քարտեր, քանի որ բանկերը դրանց սպասարկման դիմաց վճարում են շատ ավելի փոքր գումար միջազգային քարտերի հետ համեմատ:

«Քիչ չեն մարդիկ, որոնք չեն ճամփորդում կամ գնումներ կատարում օնլայն եւ նրանց ArCa քարտը լիովին բավարարում է», - նշեց Արմեն Սաֆարյանը:

Առցանց վճարումներ ու առևտուր Հայաստանում. Idram եւ ArCa համակարգեր
please wait

No media source currently available

0:00 0:05:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG