Մատչելիության հղումներ

Ժիրայր Լիպարիտյանը Բաքվում գիտաժողովի է մասնակցել


1994-1997 թվականներին Հայաստանի նախագահի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը մասնակցել է այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած «Համատեղ ջանքեր հանուն Կովկասի ապագայի. անցած 20 տարիների դասերը» խորագրով միջազգային գիտաժողովին։

Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի, Caucasus International եւ Turkish Policy Quarterly հանդեսների կողմից համատեղ կազմակերպված գիտաժողովին մասնակցել են նաեւ Վրաստանի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Ռոնդելին եւ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։

Ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ` Լիպարիտյանը Բաքվում լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. - «Մենք հակամարտության մեջ ենք գտնվում հարեւան երկու պետությունների` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Քանի դեռ այդ հակամարտությունները լուծված չեն, Հայաստանը չի զարգանա»։

Հայաստանի նախագահի նախկին խորհրդականը նաեւ ընդգծել է, որ հակամարտությունների կարգավորման համար կողմերը պետք է հրաժարվեն առավելապաշտական պահանջներից։

«Ես չեմ վստահում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, բանակցությունները պետք է վարվեն անմիջականորեն», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` ասել է Լիպարիտյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG