Մատչելիության հղումներ

Բալասանյանը նախընտրական հանդիպումներ անցկացրեց Ասկերանում


Գեներալ Վիտալի Բալասանյանը (ձախից) եւ բարձրաստիճան այլ զինվորականներ՝ զորավարժությունների ժամանակ, արխիվ
Գեներալ Վիտալի Բալասանյանը (ձախից) եւ բարձրաստիճան այլ զինվորականներ՝ զորավարժությունների ժամանակ, արխիվ
Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն այսօր այցելեց Ասկերանի շրջանի մի շարք գյուղեր, որտեղ էլ ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որը կոչվում է «Հերոս ժողովրդին՝ հերոս նախագահ»:

Բալասանյանը ծնունդով Ասկերան քաղաքից է եւ հետպատերազմական տարիներին էլ եղել է Պաշտպանության բանակի Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատարը: Եվ մինչեւ օրս Բալասանյանն այս շրջանի բնակչության համար «կամանդիր» է։

«Կամանդիրն» ուզում է, որ իր նախկին զինակիցներն ու նրանց ընտանիքները, հարազատներ, հարեւանները ապրեն արժանավայել կյանքով, ուզում է, որ օրենքի գերակայություն լինի Ղարաբաղում, ուզում է, որպեսզի սահմանը պահող զինվորն անխոցելի լինի, ուզում է, որ երիտասարդը չհեռանա գյուղից, իսկ ծերերն էլ ապրեն այնպես, ինչպես կառավարության ղեկավարները։

«Կադրային քաղաքականությունը խնամի-բարեկամ չպիտի խաղ անի, կառավարությունը շքեղություն չպիտի թույլ տա, գումարներ չպիտի շռայլի, թոշակը չպիտի 35 հազար լինի մեկինը, մեկինը լինի 400 հազար՝ սա սոցիալական անարդարություն է», - ասկերանցիների հետ իր հանդիպումներում ասում էր նախագահի ընդդիմադիր թեկնածուն՝ ու հավելում․ - «Եթե ուզում եք փոխել ձեր կյանքը, դուք ունեք դրա հնարավորությունը։ Եթե չեք ուզում փոխել՝ ուրեմն պետք չէ բողոքել»։

Հավելենք, որ նախագահի թեկնածու, պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ով ԼՂ խորհրդարանի Դաշնակցություն խմբակցության անդամ է, այսօր հեռացվեց խմբակցությունից: Ավելի վաղ Դաշնակցությունը որոշել էր նախագահական ընտրություններին չսատարել Բալասանյանին եւ աջակցություն էր հայտնել գործող նախագահ Բակո Սահակյանին։

please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG