Մատչելիության հղումներ

Կիպրոսը օգնության համար դիմում է Եվրամիությանը


Կիպրոսը երեկ երեկոյան հայտարարել է, որ դիմում է Եվրամիությանը ֆինանսական օգնություն ստանալու համար։

Կիպրոսի կառավարությունը հայտնել է, որ որոշում է կայացրել օգնություն խնդրել Եվրոպայից` իր բանկերին նեցուկ կանգնելու, որոնք հունական տնտեսությունից մեծ կախվածություն ունեն։

Կիպրոսը եվրոյի գոտու արդեն հինգերորդ պետությունն է, որ աջակցություն է խնդրում Արժութային միությունից։ Մինչ այդ օգնություն էին խնդրել Հունաստանը, Իռլանդիան, Պորտուգալիան եւ Իսպանիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG