Մատչելիության հղումներ

Ուրուգվայահայ լողորդը կմասնակցի Լոնդոնի Օլիմպիադային


Ուրուգվայահայ լողորդ Գաբրիել Մելքոնյանը, լավագույն արդյունքներ գրանցելով Հարավային Ամերիկայում կայացած տարբեր մրցաշարերում, հնարավորություն է ստացել Ուրուգվայի պատվիրակության կազմում մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին։

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Մելքոնյանը ասաց, որ այս լուրը իրեն մեծ ուրախություն է պատճառել, սակայն հրաշք կլիներ իր եզրափակիչ հասնելը` հաշվի առնելով այլ երկրների լողորդների տվյալները։

Մելքոնյանը Երեւանում տեղի ունեցած Համահայկական վերջին խաղերում չորս ոսկե մեդալ է շահել։


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG