Մատչելիության հղումներ

ԱԻՆ աշխատակիցները արգելել են շինարարությունը Սայաթ-Նովա փողոցում


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր Երեւանի Սայաթ-Նովա 15 շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի նկուղում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք սպառնում են շենքի սեյսմակայունությանը:

Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր եւ, տեղում պարզելով շինարարական աշխատանքների թույլտվության բացակայությունը, արգելել հետագա աշխատանքների իրականացումը, ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG