Մատչելիության հղումներ

Իրանի դեսպանը վերադարձել է Բաքու


Իրանի դեսպան Մոհամադբաղիր Բահրամին վերադարձել է Ադրբեջան եւ անցել իր պարտականությունների կատարմանը։

Ինչպես 1news.az ինտերնետային պարբերականին փոխանցել են Բաքվում Իրանի դեսպանատնից, դիվանագիտական առաքելության ղեկավարը վերադարձել է շաբաթ երեկոյան։

Պաշտոնական Թեհրանը Բաքվում իր դեսպանին խորհրդակցությունների համար հետ էր կանչել հունիսի 21-ին։ Այդ քայլը վերլուծաբանները մեկնաբանեցին որպես դեմարշ` երկու պետությունների միջեւ հարաբերությունների լարվածության շրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG