Մատչելիության հղումներ

Երկրորդ կիսաեզրափակիչ՝ Գերմանիա - Իտալիա


Լեհաստանում եւ Ուկրաինայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչում հունիսի 28-ին Վարշավայում կհանդիպեն Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականները։

Իտալիայի թիմը կիրակի երեկոյան կայացած քառորդ եզրափակիչ խաղում առավելության հասավ Անգլիայի հավաքականի նկատմամբ. հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակը ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0, իսկ 11-մետրանոցներում իտալացիները ավելի հաջողակ էին եւ հաղթեցին 4:2 հաշվով։

Առաջին կիսաեզրափակիչը կկայանա հունիսի 27-ին Դոնեցկում. կհանդիպեն Իսպանիայի եւ Պորտուգալիայի հավաքականները։

«Եվրո - 2012»-ի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ Կիեւի Օլիմպիական մարզադաշտում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG