Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը պահանջել է «Սիվիլիթասի» 4 տարվա գործունեության փաստաթղթերը


«Սիվիլիթաս» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այսօր այցելել են «Սիվիլիթաս» հիմնադրամ եւ պահանջել հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի մայիսից:

«Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու գալիք շաբաթվա ընթացքում», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, ԱԱԾ-ն Հայաստանի նախկին արտգործանախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին առնչվող գործ է հարուցել. գործը հարուցվել է փողերի լվացման հատկանիշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG