Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ առաջին հանդիպման արդյունքում Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Հինգշաբթի երեկոյան կայացած խաղում Պորտուգալիան 1:0 հաշվով հաղթեց Չեխիային։ Միակ գնդակը հանդիպման 79-րդ րոպեին խփեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ գլխի հարվածով։
Կիսաեզրափակիչում հունիսի 27-ին Պորտուգալիայի թիմը կխաղա հունիսի 23-ին կայանալիք քառորդ եզրափակիչ Իսպանիա - Ֆրանսիա հանդիպման հաղթողի հետ։