Ռուսաստանի ներքին գործերի նախարարության առողջապահության վարչության ղեկավար, գեներալ Յուրի Սաբանինը երեկ ձերբակալվել է 2.5 միլիոն ռուբլի (մոտ 76000 դոլար) կաշառք ստանալու պահին։
Գումարը փոխանցել է մասնավոր ընկերության մի պաշտոնյա։ Այդ ընկերությունը, ըստ իրավապահների, կաշառքի միջոցով պետք է շահավետ պայմանագիր կնքեր նախարարության հետ։
Հաղորդվում է, որ անցյալ տարի գեներալ Սաբանինը այդ ընկերությունից ստացել էր պայմանավորված գումարի առաջին մասը` 1 միլիոն ռուբլի (34000 դոլար)։ Ձերբակալության պահին Սաբանինը փորձել է պատուհանից դուրս նետել փողով լի պայուսակը, իսկ հետո պնդել է, թե սրտի կաթված է տարել։