Մատչելիության հղումներ

«Համաս»-ը պատրաստակամություն է հայտնել հրադադար կնքել


Եգիպտոսի միջնորդությամբ անցկացված բանակցությունների արդյունքում պաղեստինյան «Համաս» խմբավորումը պատրաստակամություն է հայտնել Իսրայելի հետ հրադադար կնքել։

Այդուհանդերձ, այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Իսրայելի բանակը հայտնել է, որ պաղեստինցի զինյալները Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ 8 հրթիռ են արձակել։

Շաբաթվա սկզբից Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած հարվածների արդյունքում 8 պաղեստինցիներ են սպանվել։ Պաղեստինցիները պատասխանել են տասնյակ հրթիռներ եւ ականներ արձակելով Իսրայելի ուղղությամբ, ինչի արդյունքում մի քանի իսրայելցիներ վիրավորվել են։

Իսրայելը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության առկայության մասին լուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG