Մատչելիության հղումներ

Amnesty-ն Ռուսաստանի իշխանություններին մեղադրում է Հյուսիսային Կովկասում անկայունության համար


Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնող Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում իրավապահ համակարգը եւ զինված գրոհայինները հավասարապես վտանգավոր են անվտանգության տեսակետից։

Այսօր կազմակերպության հրապարակած «Անարդարության շրջանը» զեկույցում ասվում է, որ իշխանությունների կողմից իրականացվող չարաշահումներից են առանց դատական գործընթացի մահապատիժների իրականացումը, մարդկանց առեւանգումը եւ նման միջադեպերը հետաքննելու ու պատժելու ցանկության բացակայությունը։

Amnesty International-ը եզրակացնում է, որ քանի դեռ Ռուսաստանի իշխանությունները այս տարածաշրջանում արդարադատություն հաստատելու քաղաքական կամք չեն դրսեւորում, Հյուսիսային Կովկասում «չեն լինի խաղաղություն կամ երկարաժամկետ կայունություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG