Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 27-30-ը կայցելի Ֆինլանդիա, Լատվիա եւ Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է պետքարտուղարության պաշտոնական կայքը:
Քլինթոնը Ռուսաստան կժամանի հունիսի 28-ին։ Այցի ընթացքում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Քննարկվելու են անվտանգությանն ու ժողովրդավարությանն առնչվող հարցեր:
Հիլարի Քլինթոնը Ռուսաստան է այցելում Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Կանայք եւ տնտեսությունը» համաժողովի շրջանակներում. նա գլխավորում է Միացյալ Նահանգների պատվիրակությունը: