Մատչելիության հղումներ

«Հարսնաքարի» միջադեպի առնչությամբ 4 հոգի ձերբակալվել է


«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 4 անձ։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը, ձերբակալվել են ռեստորանային համալիրի անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ, մեկ մենեջեր եւ մեկ մատուցող։

Ձերբակալվածների թվում է, մասնավորապես, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության ծառայության աշխատակից Գարիկ Մարգարյանը, ում անունը, որպես հիմնական ծեծի ենթարկողներից մեկի, նախօրեին հրապարակվել էր մի շարք լրատվամիջոցներով։

Ոստիկանությունում հարցաքննվել են նաեւ տուժողները։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG