Մատչելիության հղումներ

ԼՂ-ի պաշտոնական պատվիրակությունը վերադարձել է Մեծ Բրիտանիայից


Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյան
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյան
Լեռնային Ղարաբաղի պաշտոնական պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, վերադարձել է Մեծ Բրիտանիա կատարած այցից:

Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը Ղուլյանը պատմեց Լոնդոնում ունեցած հանդիպումների, իր տպավորությունների մասին:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը մասնակցել է Հայ-բրիտանական բարեկամության խմբի տարեկան ժողովին: Աշոտ Ղուլյանը ելույթներ է ունեցել Լոնդոնի համալսարանի Արեւելքի եւ Աֆրիկայի ուսումնասիրությունների ինստիտուտում, Օքսֆորդի համալսարանի Ալեւելյանի ինստիտուտում:

Պատվիրակությունը հյուրընկալվել է Լոնդոնի «Չաթըմ հաուս»-ում` Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, որտեղ Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող մի խումբ փորձագետների հետ պատվիրակության անդամները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, տարածաշրջանում առկա զարգացումների, Լեռնային Ղարաբաղի ներքաղաքական իրավիճակի, առաջիկա նախագահական ընտրությունների եւ այլ հարցերի շուրջ:

«Ես կարծում եմ, որ այս առաջին այցելությունը Միացյալ Թագավորություն, Լորդերի պալատ, սա նույնպես արդեն տեսանելի, շոշափելի պահ է, կետ է, որից կարելի է ինչ-որ մի բան կառուցել», - ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահը` հավելելով, որ այցի օրերին նախանշվել են համագործակցության մի շարք ծրագրեր:

«Բուն Միացյալ Թագավորությունում, ունենալով այդ, կարծես թե, կոնֆլիկտային իրավիճակը [Հյուսիսային Իռլանդիայում], շատ նորմալ, բարիդրացիական հարաբերությունների մեջ են, բոլորովին այլ քաղաքական մշակույթ է ձեւավորված, որը, կարծում եմ, պակասում է այսօր Հարավային Կովկասին», - նշեց Աշոտ Ղուլյանը` շարունակելով. - «Ունենալով այդպիսի ավանդույթներ, պետական կազմավորման թագավորական` հնուց եկող այդ ինստիտուցիոնալ համակարգը, նույն Միացյալ Թագավորությունում որեւէ մեկը չի խոչընդոտում ո’չ Շոտլանդիայի, ո’չ էլ… մեր այնտեղ գտնվելու օրերին նաեւ հայտարարվել է, որ Ֆոլքլենդյան կղզիները ունեն ինքնորոշման իրավունք` այնպես, ինչպես բոլոր մյուս պետական կազմավորումները»:

please wait

No media source currently available

0:00 0:03:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG