Մատչելիության հղումներ

Միջնորդները կոչ են անում վճռական քայլեր ձեռնարկել ԼՂ խնդրի կարգավորման համար


ԼՂ հակամարտության կարգավորման առաքելությունը ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, երկուշաբթի օրը վերահաստատել են հանձնառությունը՝ կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, եւ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել վճռական քայլեր ձեռնարկել խնդրի լուծման համար։

Ափսոսանք հայտնելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները մինչ օրս չեն իրականացրել անցած տարի Դովիլում անցկացված «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում միջնորդների հրապարակած հայտարարությունում առաջարկված քայլերը, երեք միջնորդ պետությունները նշում են․ - «Այդուհանդերձ, ձեռք բերված առաջընթացը հիմք է ստեղծում համընդհանուր խաղաղ կարգավորման շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքը ավարտին հասցնելու համար»։

«Ուժի կիրառումը չի կարող հանգուցալուծել հակամարտությունը, այն միայն երկարաձգելու է տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանքները եւ զրկանքները», - ասված է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունում։ - «Միայն խաղաղ, բանակցային կարգավորումը կարող է ողջ տարածաշրջանին թույլ տալ հաղթահարել ստեղծված ստատուս քվոն եւ շարժվել դեպի ապահով եւ բարեկեցիկ ապագան», - նաեւ ասել են միջնորդ պետությունների նախագահները։

ԼՂ հակամարտության կարգավորման առաքելությունը ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը ստանձնած երկրների ղեկավարները այս հայտարարությամբ հանդես են եկել Մեքսիկայի Լոս Կաբոս հանգստավայրում անցկացվող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG