Մատչելիության հղումներ

Ղարաբաղում զինվոր է մահացել հակառակորդի գնդակից


Հունիսի 18-ի առավորտյան ժամը 08.25-ի սահմանում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993 թվականին ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը:

Ինչպես տեղեկացնում է ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը, վիրավոր զինվորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG