Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը վարել է կառավարության արտահերթ նիստը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վարել է կառավարության արտահերթ նիստը։

Նիստի օրակարգի հարցերի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը, որն արժանացել է հավանության: Սահմանված կարգով, այն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Նիստում ընդունվել է նաեւ ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության վերաբերյալ որոշումը: Համաձայն որոշման, կառավարությունն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Հանրապետության նախագահը նիստի ավարտին կոչ է արել նոր ձևավորված կառավարության անդամներին՝ տրամադրվել ծանր, բայց պատվաբեր աշխատանքի եւ մաղթել է հաջողություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG