Մատչելիության հղումներ

Շաֆիքը կարող է մասնակցել նախագահի ընտրության երկրորդ փուլին


Եգիպտոսի գահընկեց արված նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ահմեդ Շաֆիքը, երկրի Սահմանադրական դատարանի որոշմամբ, կարող է որպես թեկնածու մասնակցել շաբաթավերջին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։

Շաֆիքի մրցակիցը «Մահմեդական եղբայրություն» շարժման թեկնածու Մոհամեդ Մուրսին է։

Սահմանադրական դատարանի մեկ այլ որոշմամբ, Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատը կլուծարվի, քանի որ պատգամավորների մեկ-երրորդն օրենքի խախտումներով է ընտրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG