Մատչելիության հղումներ

«Արարատցեմենտ» գործարանը դադարեցրել է աշխատանքները


«Ազատություն» ռադիոկայանի ունեցած տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը դադարեցրել է աշխատանքները։

Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց այս տեղեկությունները։ Նա միայն նշեց, որ գործարանը շարունակելու է աշխատանքը եւ որեւէ աշխատող գործազուրկ չի մնա:

«Քաղաքական ենթատեքստ պետք չէ այստեղ փնտրել», - հավելեց Տոնոյանը։

«Արարատցեմենտ» գործարանը 2003 թվականից պատկանում է Գագիկ Ծառուկյանի սեփականությունը հանդիսացող «Մուլտի գրուպ» ընկերությանը։ Գործարանում աշխատում է հազարից ավելի մարդ։


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG