Մատչելիության հղումներ

Լավրովը ժամանում է Իրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր կժամանի Իրան` քննարկելու միջազգային մի շարք խնդիրներ:

Հինգ օրից Մոսկվայում կկայանա Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող միջազգային բանակցությունների հերթական փուլը: Բացի այդ, ըստ հաղորդագրությունների, Լավրովի այցի ընթացքում կքննարկվի նաեւ սիրիական խնդիրը:

Իրանը համարվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի ամենամոտ դաշնակիցը, Ռուսաստանը եւս բազմիցս դեմ է արտահայտվել պաշտոնական Դամասկոսի դեմ կոշտ միջոցներ ձեռնարկելու` Արեւմուտքի առաջարկներին:
XS
SM
MD
LG