Մատչելիության հղումներ

Սիրիայում «լայնածավալ քաղաքացիական պատերազմի իրավիճակ է»


Սիրիան լայնածավալ քաղաքացիական պատերազմական իրավիճակում է։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների հարցերով տեղակալը:

Էրվե Լադսուի խոսքով` երկրի հսկայական շրջաններ կառավարության կողմից չեն վերահսկվում, այնտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում:

Երեքշաբթի օրը Հաֆֆա քաղաքի մոտ անհայտ անձանց կողմից հարձակման են ենթարկվել ՄԱԿ-ի դիտորդները, նրանց վրա կրակոցներ են արձակվել:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայի իշխանություններին ռազմական ուղղաթիռներ է մատակակարում, ինչը նպաստում է հակամարտության սրմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG