Մատչելիության հղումներ

Հայաստան - Անդորրա` 4։1


Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի 3-րդ խմբում Հայաստանի հավաքականը երեկ Երեւանում խոշոր` 4։1 հաշվով հաղթանակի հասավ Անդորրայի թիմի նկատմամբ եւ 6-րդ տուրից հետո 11 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։

Հայաստանցի ֆուտբոլիստներից գոլերի հեղինակներ դարձան Հովհաննես Հովհաննիսյանը` 4-րդ րոպեին, Տարոն Ոսկանյանը` 36-րդ րոպեին, Արտակ Եդիգարյանը` 46-րդ րոպեին, եւ Կամո Հովհաննիսյանը` 89-րդ րոպեին։

Աղյուսակը 16 միավորով գլխավորում է Չեխիայի հավաքականը։

Ընտրական մրցաշարում Հայաստանի թիմը կանցկացնի եւս երկու հանդիպում` օգոստոսի 15-ին Ուելսում եւ սեպտեմբերի 10-ին Մոնտենեգրոյում հանդիպելով համապատասխան հավաքականների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG