Մատչելիության հղումներ

Հայ դիվանագետները ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի անդամ երկրներին տեղեկացրել են հրադադարի խախտումների մասին


Նյու Յորքում եւ Վիեննայում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները հրադադարի ռեժիմի խախտումների առնչությամբ հայտարարություններ են ներկայացրել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի անդամ երկրներին։

Հայաստանի ատրգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, դեսպաններն իրենց հայտարարությունների մեջ, մասնավորապես, նշել են. - «Հատկանշական է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ մշտական խորհրդի կողմից 2012թ. Միավորված բյուջեի քննարկումների ժամանակ Ադրբեջանը մերժել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի` բյուջեի ավելացման վերաբերյալ առաջարկը, ինչը կարող էր գործնական հարթակի տեղափոխել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ 2011թ. մարտի Սոչիի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը` ստեղծելու շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննման մեխանիզմ։ Իր հայտարարության մեջ հայկական կողմը շեշտել է, որ մերժելով հետաքննման մեխանիզմի իրականացումը` Ադրբեջանն իր վրա է վերցնում հետագա հրադադարի խախտման եւ դա հետեւանքով եղած զոհերի պատասխանատվությունը»:

Դեսապանները հայտարարել են, որ ադրբեջանական կողմը շարունակում է մերժել վստահության ամրապնդման միջոցների կիրառումը, մասնավորապես, ԵԱՀԿ նախագահության եւ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները` հրադադարի ամրապնդումը, դիպուկահարների հետ քաշումը եւ վերոհիշյալ հետաքննման մեխանիզմը։

Հայտարարություններում նաեւ նշվում է․ - «Հունիսի 4-ին Երեւանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմից կազմակերպված սադրանքները եւ նշել, որ լարվածության տեղափոխումը, իրավիճակի սրումը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին նշանակալի կերպով խոչընդոտում է բանակցային գործընթացին, ինչպես նաեւ վտանգում տարածաշրջանային անվտանգությունը: Այդպիսի գործողությունների բոլոր հնարավոր հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG