Մատչելիության հղումներ

Հասարակությունը այս տարի «չի ապրում ընդունելության քննություններով»


Այսօր հանրապետության մոտ 8900 շրջանավարտ քննություն էր հանձնում «Մաթեմատիկա» առարկայից, որը քննություն հանձնողների թվով 2-րդ ամենամեծ քննությունն է, իսկ ամենամեծ թվով՝ 11795 շրջանավարտ, քննություն է հանձնել «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից:

Երեւանում գործում է 13 քննակենտրոն, եւս 24-ը՝ մարզերում, եւ 4-ը՝ Լեռնային Ղարաբաղում: Այս տարի նորությունն այն է, որ ստեղծվել է շտեմարան, որում տեղ գտած առաջադրանքներից կազմվել է քննության հարցաշարերը:

«Անցյալ տարի հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում առաջարկեցինք, որ ընդունելության քննությունները իրականացվեն շտեմարանային եղանակով: Մամուլում հետքննական քննարկումները պտտվում էին թեստերի որակի շուրջ եւ դպրոցական ծրագրին համապատասխանության կամ ոչ, հատկապես «Հայոց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից», - հայտնեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Առանց շտեմարանների քննություններ անցկացնելու վերաբերյալ հիմնական մտահոգությունը եղել է այն, որ քննաթերթիկում հայտնված հանձնարարությունները դիմորդի համար անակնկալ էին, բացի այդ քննության հավանական նյութը շատ ծավալուն էր, իսկ դպրոցական ծրագրի սահմանները ոչ այնքան հստակ:

«Կտրուկ ընկել է անկանխատեսելիության մակարդակը, այս տարի թեստերի բովանդակությունը քննարկումների առարկա չէր դարձել հայոց լեզվի քննությունից, հուսով եմ, որ հետքննական քննարկումներ «Մաթեմատիկա»-ից հետո նույնպես չեն լինի», - ասում է Արմեն Աշոտյանը:

Նախարարը նշեց, որ մյուս տարի բոլոր քննական առարկաները կկազմակերպվեն շտեմարանային եղանակով, ինչը, ըստ Աշոտյանի, կհեշտացնի ընդունելությունը բուհեր:

Այս տարի անցյալ տարվա համեմատ հայերենի միջին միավորը բարձր է. անցյալ տարվա 12.8-ի փոխարեն, այս տարի այն կազմել է 13.9: Շատ են նաեւ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից բարձր միավորներ ստացած դիմորդները. եթե նախորդ տարի 17,5-20 միավոր կարողացել էր ստանալ միայն դիմորդների 3,55 տոկոսը, այս տարի թիվը կազմում է 23.5 տոկոս: «Մաթեմատիկա»-ի քննությունից դուրս եկած դիմորդները թեստերից գանգատներ չունեին:

Մենք զրուցեցինք նաեւ դիմորդներին սպասող ծնողների հետ, ովքեր նշում էին, որ բուհական քննությունները հեշտ են միայն այն դիմորդների համար, որոնք առնվազն մեկ տարի պարապել են կրկնուսույցների մոտ:

Հասարակությունը այս տարի չի ապրում բուհական ընդունելության քննություններով. Արմեն Աշոտյան
please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG