Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական Սերգեյ Մարաբյանի գնահատմամբ, շուրջ 600 փաստաբանների անցկացրած բողոքի ակցիան` մեկօրյա գործադուլը, քաղաքական բնույթի էր, քանի որ նրանց հնչեցրած դժգոհությունները «դուրս են իրավաբանությունից»:
«Քաղաքական տերմինը օգտագործեցի ոչ այն իմաստով, ինչ մենք հասկանում ենք զուտ քաղաքականության առումով. նայեք իրենց հայտարարությունը, չկա կոնկրետ իրավական որեւէ խնդիր: Եթե իրավունքից դուրս դատարանին փորձում են գնահատական տալ, դա արդեն ինձ համար քաղաքականություն է. ընդամենը ցեխ շպրտել ընդհանուր իշխանության վրա` առանց որեւէ փաստերի», - երեքշաբթի օրը տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Մարաբյանը:
Բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցում Վճռաբեկ դատարանի կամայական մոտեցումը բացառված է, վստահեցրեց դատարանի նախագահ Արման Մկրտումյանի խորհրդականը: Որեւէ քննարկում դժգոհող փաստաբանների հետ Վճռաբեկ դատարանում բացառում են այն պատճառաբանությամբ, թե դա դատավարական էթիկայի խախտում է. դատավորը իր մոտեցումը դատարանում է ներկայացնում:
«Ընդամենը մի չորս փաստարկ բերել երեք էջի վրա, որի մի մասը վերաբերում է ընդամենը գործադուլի բառի բացատրությանը… փաստաբանը ձեռնարկատեր է, բիզնեսմեն է, փաստաբանը չի կարող դատարանի դեմ գործադուլ անել, գործատուի դեմ են գործադուլ անում, ոչ թե պետական մարմնի դեմ, որի հետ դու լրիվ այլ հարաբերության մեջ ես: Այստեղից երեւում է նաեւ մասնագիտական խորության աստիճանը` գործադուլ բառը օգտագործել եւ փորձել դա շահարկել որպես հայտարարություն, ինձ համար ծիծաղելի է», - ասաց Մարաբյանը:
Հարցին, թե այդ դեպքում Վճռաբեկ դատարանում ո՞րն են փաստաբանների բողոքի իրական շարժառիթը համարում, Մարաբյանը պատասխանեց. - «Սա մի ակցիա է, որով փորձ է արվում հարկադրել, որպեսզի Վճռաբեկ դատարանը թողնի աշխատանքի որակական կողմը, անցնի քաղաքական կողմին: Մարդիկ, բիզնեսի ետեւից գնալով, վճռաբեկ բողոք են ներկայացնում, որովհետեւ գիտենք ինչ արժի ամեն մի վճռաբեկ բողոքը, հետո սկսում են Վճռաբեկ դատարանի վրա բարդելով արդարացնել իրենց տնտեսական շահի ստացումը»:
Երեկվա գործադուլի նախաձեռնողներից փաստաբան Լուսինե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակադարձեց, թե Վճռաբեկ դատարանի այս արձագանքը գալիս է հիմնավորելու փաստաբանների դժգոհության արդարացիությունը. - «Մեր ասածները հերքում են ոչ թե փաստերով, այլ ուղղակի վիրավորանքներ շպրտելով: Ես կարող եմ ասել, որ եթե խոսքը վերաբերում է այն փաստաբաններին, որոնք մասնակցել են այդ գործադուլին, առավել եւս` այն փաստաբաններին, որոնք կազմակերպել են այդ գործադուլը, այս փաստաբանները կարիք չունեն լրացուցիչ վստահորդներ հավաքելու եւ առավել եւս` վստահորդների դեմ ինչ-որ մի բան ապացուցելու»:
Լուսինե Սահակյանի համար անհասկանալի է պատճառաբանությունը, որ դատավարական էթիկան թույլ չի տալիս Վճռաբեկի դատավորներին քննարկման գնալ փաստաբանների հետ: «Եթե փաստարկներ ունենային, կգային բանավեճի», - ասաց փաստաբանը` շարունակելով. - «Իրենք մինչեւ գործի ավարտը հայտնում են, որ մենք ոչինչ խոսել չենք կարող, որովհետեւ կանխակալ վերաբերմունք ցույց կտանք գործին: Երբ արդեն գործը ավարտվում է, իրենք ասում են, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կա, դրա համար չենք կարող քննարկել: Ստացվում է, կներեք արտահայտությանս` բեսպրեդել»:
«Վճռաբեկ դատարանի պրակտիկան միջազգային չափանիշներին է համապատասխանում», - այսօր պնդում էր դատարանի նախագահի խորհրդականը` կրկին շեշտելով, որ փաստաբանությունն էլ է բիզնես եւ անհասկանալի է բիզնեսմենի գործադուլը դատարանի դեմ: