Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանը ընդունեց վիճահարույց օրինագիծը


Ադրբեջանի Միլի մեջլիսը այսօր ընդունել է վիճահարույց փոփոխությունները տեղեկատվություն ստանալու մասին օրենքում։ Այդ մասին տեղեկացնում է 1news.az ինտերնետային պարբերականը։

Համաձայն ընդունված փոփոխությունների` «տեղեկատվություն ստանալու իրավունք տրվում է այն պայմանով, որ դա չի հակասում Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերին քաղաքական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում, ֆինանսավարկային եւ արժութային քաղաքականության բնագավառներում շահերի պաշտպանությանը, հասարակական կարգի, առողջության եւ արժանապատվության ապահովմանը, այլոց իրավունքների եւ ազատությունների, առեւտրային եւ տնտեսական այլ շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ դատարանների անաչառության եւ հեղինակության ապահովմանը»։

Ադրբեջանցի ընդդիմադիրները պնդում են, որ օրենսդրական փոփոխությունների նպատակը լրագրողական հետաքննությունների անցկացումը կանխելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG