Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ընդդիմությունը պատրաստվում է «Միլիոնների երթին»


Մոսկվայում ընդդիմությունն այսօր պատրաստվում է «Միլիոնների երթ» անցկացնել:

Ռուսաստանյան ընդդիմության մի քանի ներկայացուցիչներ այսօր հրավիրվել են հարցաքննության` մայիսի 6-ի հանրահավաքում տեղի ունեցած անկարգությունների գործով:

Երեկ վաղ առավոտյան ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչներ Ալեքսեյ Նավալնու, Իլյա Յաշինի, Սերգեյ Ուդալցովի եւ հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի բնակարաններում:

Մոսկվայի իշխանությունները արտոնել են այսօրվա ցույցը եւ երթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG