Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի ղեկավարը Եվրոպային կոչ է անում արագացնել բանկային համակարգի բարեփոխումները


Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը եվրոպական երկրների առաջնորդներին կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել ԵՄ երկրների բանկային համակարգի առողջացման ուղղությամբ՝ եվրոյի գոտու ճգնաժամը հաղթահարելու համար։

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիսթին Լագարդը ուրբաթ օրը Նյու Յորքում հայտարարել է, որ Եվրոպային անհրաժեշտ են ճգնաժամի կառավարման ուժեղ մեխանիզմներ։

Լագարդի հայտարարություններին նախորդել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կոչը Եվրամիության երկրներին՝ «կոնկրետ քայլեր» ձեռնարկել եվրոյի գոտու խորացող ճգնաժամը հաղթահարելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG