Մատչելիության հղումներ

Սիրիացի ակտիվիստների փոխանցմամբ, Դարաայում ռմբակոծության հետեւանքով 15 մարդ է զոհվել


Սիրիացի ակտիվիստները հայտարարել են, որ կառավարական զորքերը ռմբակոծել են երկրի հարավում գտնվող Դարաա քաղաքը, ինչի արդյունքում առնվազն 15 մարդ է զոհվել։

Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդ խումբը հայտարարել է, որ շաբաթ առավոտյան իրականացված ռմբակոծության արդյունքում նաեւ տասնյակ մարդիկ են վիրավորվել։

Դարաան այն քաղաքն է, որտեղից անցած տարի սկսվեց նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG