Մատչելիության հղումներ

ՊՆ. Ադրբեջանը կրկին դիվերսիայի փորձ է ձեռնարկել հայկական դիրքերից մեկի ուղղությամբ


Այսօր ժամը 17.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում` Ճամբարակ բնակավայրի մերձակայքում, ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն գործողության փորձն է ձեռնարկել Հայաստանի զինված ուժերի առաջապահ դիրքերից մեկի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«Հայ դիրքապահների աչալրջության եւ զգոնության շնորհիվ ադրբեջանական հերթական արկածախնդրությունը ձախողվել է եւ, ըստ նախնական տվյալների, կրելով կորուստներ, հակառակորդը նահանջել է: Հայկական կողմից զոհեր կամ վիրավորներ չկան», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG