Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հրավիրվել է Ստամբուլ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հրավիրվել է Ստամբուլ` մասնակցելու հունիսի 26-ին կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության հանդիպմանը։ Այդ մասին տեղեկացնում է Zaman պարբերականը` վկայակոչելով թուրք պաշտոնյաներին։

Վերջիններս ասել են, որ թեեւ պաշտոնական հաստատում չեն ստացել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից, սակայն ուրախ կլինեն, եթե նախարարը ընդունի հրավերը։ Նրանք հիշեցրել են, որ Նալբանդյանը նախկինում Ստամբուլում մասնակցել է նույն ձեւաչափով հանդիպման։

2008 թվականի նոյեմբերին Էդվարդ Նալբանդյանը մեկօրյա այց է կատարել Ստամբուլ` որպես ՍԾՏՀ-ի գործող նախագահ։ Նույնպես ՍԾՏՀ-ի հանդիպմանը մասնակցելու նպատակով 2009 թվականին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայաստանցի պաշտոնակցի հրավերով այցելել է Երեւան, նշում է Zaman-ը։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, «Հայաստանը որպես ՍԾՏՀ կազմակերպության հիմնադիր եւ լիիրավ անդամ պետություն միշտ հրավերներ է սստանում կազմակերպության բոլոր միջոցառումներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG