Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է Ճապոնիայի փոխվարչապետի հետ


Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Տոկիոյում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի փոխվարչապետ Կացույա Օկադայի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ հաստատված դինամիկ համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի նախագահի այցելությունը Ճապոնիա նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:

Օկադան եւ Նալբանդյանը նշել են, որ 2009 թվականին կայացած իրենց առաջին հանդիպումից ի վեր հայ - ճապոնական հարաբերությունները վերելք են ապրել, իսկ այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացմանը տարիներ ի վեր Ճապոնիայի ցուցաբերած շարունակական աջակցության համար:

Հանդիպման օրակարգում էին նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG