Գիշերօթիկ դպրոցում դասերն ավարտվել են, երեխաները վերադարձել են տուն եւ տիկին Գայանեի հոգսերի բեռը ծանրացել է եւս մեկով։
«Արդեն էրեխեքը մեծացել են՝ չենք կարողանում, քնելու տեղ չկա», - ասում է բազմազավակ մայրը՝ հայացքով ընդգրկելով հանրակացարանի` իրենց բաժին հասած 28 քառակուսի մետրը։ - «Ամենաառաջինը՝ դա բնակարանն է, որ ինձ պետք է հիմա։ Հետո՝ մնացածը»։
Փափազյան Գայանեն 44 տարեկան է: Ամուսինը՝ Արթուրը, Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, ստացել է շքանշան՝ ցուցաբերած քաջության համար: Այսօր նա ունի առողջական խնդիրներ՝ ողնաշարի ճողվածք, որի վիրահատության համար բժիշկները 350-400 հազար դրամ են պահանջել:
Վերջերս դուրս գրվելով հիվանդանոցից՝ Արթուրը ստիպված է եղել վերադառնալ աշխատանքի՝ նա պահակ է աշխատում «Օրրան» բարեգործական կենտրոնում: Աշխատավարձը 60 հազար դրամ է։ Այդ գումարով էլ փորձում է պահել ընտանիքը, որովհետեւ բյուրոկրատական խնդիրների պատճառով վերջին 6 ամիսներին զրկված են եղել նաեւ նպաստից: Թղթերի հետ կապված խնդիրներն արդեն լուծվել են, եւ Գայանեն հույս ունի, որ գոնե հաջորդ ամսվանից իր երեխաներին հասանելի 60 հազար դրամ նպաստը կստանա, կկարողանա վճարել էլեկտրաէներգիայի պարտքը:
Գայանեն, ունենալով հաշվապահի մասնագիտություն, աշխատանք չի կարողանում գտնել: Ասում է՝ չեն ընդունում տարիքի պատճառով:
Տղաներից մեկը օրվարձով աշխատում է հացի փռում՝ օգնելով հոգալ օրվա ցամաք հացի խնդիրը:
Ամբողջ զրույցի ընթացքում 3-ամյա Հեղինեն հազում էր: Փոքրիկը խնդիրներ ունի բրոնխների հետ: Թեպետ մանկական պոլիկնինիկայում բուժում ստանում են անվճար, բայց վերջին անգամ նրանց տեղեկացրեցին, որ դեղորայքի համար այլեւս ստիպված են վճարել:
Մեծ տղան էլ վերջերս ավարտել է թիկնապահական քոլեջ, բայց անապահով ընտանիքից թիկնապահ աշխատանքի չեն վերցնում:
Գայանեն բազմիցս դիմել է տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների՝ խնդրելով օգնել բնակարանի հարցով՝ առայժմ միայն խոստումներ է ստացել։