Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը ժամանեց Երեւան


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քիչ առաջ ժամանեց Երեւան։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության համաձայն` Քլինթոնը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քննարկումների առանցքում են լինելու տարածաշրջանային անվտանգությանն ու ժողովրդավարությանն առնչվող խնդիրները:

Սա պետքարտուղարի պաշտոնում Հիլարի Քլինթոնի արդեն երկրորդ այցն է Հայաստան` առաջին այցը տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 4-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG