Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին:

Նամջուին Սերժ Սարգսյանին փոխանցել է Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին մասնակցության Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը:

«Երկուստեք ողջունելով Հայաստանի եւ Իրանի միջեւ վերջին տարիներին ապրանքաշրջանառության ծավալների աճը եւ ընդգծելով դրանք ավելի մեծացնելու առկա ներուժը՝ զրուցակիցները հույս են հայտնել, որ հատկապես էներգետիկայի բնագավառի առանցքային նախագծերի իրականացումը կնպաստի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին», - փոխանցում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Իրանի էներգետիկայի նախարարը տեղեկացրել է, որ շուտով կմեկնարկեն Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ուղղությամբ աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG