Մատչելիության հղումներ

Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչին


Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պատրիկ Մըրֆիին:

Արտգործանախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանն ու դեսպան Մըրֆին հանգամանալից զրույցել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների շուրջ:

«Այդ առումով Հայաստանի արտգործնախարարն ուշադրություն հրավիրեց ադրբեջանական կողմի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը խարխլող քայլերի՝ ռազմատենչ հռետորաբանության, սպառազինությունների մրցավազքի, շփման գծում պարբերական սադրանքների վրա: Պատրիկ Մըրֆիին իր հերթին նշեց, որ ԵԱՀԿ իռլանդական նախագահությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ շփման գծում լարվածության թուլացմանն ու վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին», - ասված է արտգործնախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG